Ծնվել է 1990թ. սեպտեմբերի 6-ին, Երևանում: 1997-2000թթ սովորել է Երևանի Ս.Զորյանի անվան թիվ 56 միջնակարգ դպրոցում: 2000թ. ընդունվել է Հայաստանի պարարվեստի պետական ուսումնարանի դասական պարի բաժին: 2007թ․ ավարտել է ուսումնարանը՝ «բալետի արտիստ» որակավորմամբ: Ուսման տարիներին մասնակցել է հաշվետու և ավարտական համերգներին: 2007թ-ից աշխատել է Արինա Արարատյանի հետ և մասնակցել նրա ջազային և պարային ներկայացումներին՝ «Ամերիկյան սյուիտ», «Աղջիկը լուսնի վրա», «Չիպոլինոյի արկածները» և այլն: 2008-12թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական արվեստ բաժինում: 2009թ-ից հանդես է եկել տարատեսակ ներկայացումներում: 2010թ-ից նկարահանվել հեռուստածրագրերում և հեռուստասերիալներում: 2012թ-ից համալրել է «Ինտեր Դանս» պարային համույթի շարքերը և հանդես եկել մենահամերգներին, պարային ծրագրերին և համատեղ համերգներին: 2014թ-ից «Քալաշյան» պարարվեստի դպրոցում աշխատել է որպես փորձավար: 2017-22թթ աշխատել է Երևանի Ա․Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում որպես բալետի արտիստ՝ ներգրավված լինելով գրեթե բոլոր բալետային ներկայացումներում և բալետային նախագծերում: 2021թ-ից եղել է «Քալաշյան» պարարվեստի դպրոցի գեղարվեստական ղեկավարի օգնականը: 2023թ-ից աշխատում է Հայաստանի պարի պետական անսամբլում որպես արտիստ և գլխավոր բալետմայստերի օգնական: