Zark Foundation

Արշակ Գառնիկյան

Արշակ Գառնիկյան

Գեղանկարիչ

21 նոյեմբեր, 1931 - 14 ապրիլ, 2014

Ծնվել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում: Սովորել է Փարիզի Գրան Շոմիեր ակադեմիայում: Երեք տարի հետևել է Լուվրի ազատ արվեստանոցների դասընթացներին: Ձևավորել է Բեյրութի Համազգայինի Գասպար Իփեկյանթատերախմբի մի շարք բեմադրություններ: 1957թ. հաստատվել է Փարիզում: Աշխատանքներում իրականությունը պատկերել է այլաբանորեն, վերացարկված: Աշխատանքներից են՝ «Ինքնանկար» (1959թ., «Տղայի դիմանկարը»), «Հանդիպում» 1963թ., «Ապրիլի գիշեր» 1973թ., «Հորինվածք» 1981թ., «Կապակցություն» 1983թ., «Շարական» 1984թ., «Բնանկար» 1999թ. և այլ կտավներ: Կատարել է նաև բեմի ձևավորումներ՝ Լ.Շանթի «Հին աստվածներ», «Շղթայվածները» և այլն: Մասնակցել է մի շարք ցուցահանդեսների: Նկարազարդել է գրող Վահե Օշականի գրքերը: Մահացել է Փարիզում: