Zark Foundation

Արշակ Շահնազարյան

Արշակ Շահնազարյան

Արձակագիր, բանաստեղծ

1 փետրվար, 1872 - 29 դեկտեմբեր, 1942

Ծնվել է ՀՀ Աշտարակ քաղաքում: Նախնական կրթությունն ստացել է Աշտարակի ծխական դպրոցում, ապա` Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: 1892թ. ավարտել է Երևանի ուսուցչական սեմինարիան և մանկավարժակությամբ զբաղվել տարբեր վայրերում: 1897թ. եղել է Սուրմալուի գավառի Կողբ գյուղի դպրոցի վարիչը: 1902թ. մեղադրվել է հակակառավարական պրոպագանդայի մեջ և մինչև 1904թ. բանտարկվել։ Հակակառավարական քարոզի մեղադրանքով 1902 թվականին հեռացվել է պաշտոնից և ձերբակալվել ու բանտում մնացել մինչև 1904 թվականը։ 1904-08թթ շարունակել է ուսուցչություն անել, ապա աշխատել է կոոպերացիայի բնագավառում։ Եղել է Հայկոոպի առաջին նախագահը։ Հրատարակվել են նրա «Խավար աշխարհում» (պատմվածքներ, 1909թ.), «Ազատարար» (պատմվածք, 1926թ.), «Հարամ-կաթնակեր աղջիկը» (կենցաղապոեմ, 1926թ.), «Երրորդության գաղտնիքը» (կոոպերատիվ պատմվածք, 1929թ.), «Գյուղական պատկերներ» (պատմվածքեր, 1933թ.), «Էն սև օրերից» (1936թ.), «Արևի ճամփին» (պատմվածքներ, 1939թ.) գրքերը: Թղթակցել է «Մշակ» և «Մուրճ» պարբերականներին, որտեղ «Խավար աշխարհում» ընդհանուր խորագրով տպագրվել են նրա մի շարք պատմվածքները: Նրա ստեղծագործության հերոսները գյուղի քայքայվող մանր գյուղացիությունն ու գյուղական ցեցերն են։ Սովետական շրջանում նկարագրել է նոր կազմավորվող սոցիալիստական գյուղը։ 1934թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ։ Մահացել է Երևանում: