Zark Foundation

Արշակ Ֆեթվաճյան

Արշակ Ֆեթվաճյան

Գեղանկարիչ

1 հոկտեմբեր, 1866 - 7 հոկտեմբեր, 1947

Ծնվել է Տրապիզոնում: 1887թ. ավարտել է Կ.Պոլսի գեղարվեստի վարժարանը: 1887-91թթ սովորել է Հռոմի գեղարվեստի ակադեմիայում: 1891թ. մասնակցել է Իտալիայի նկարիչների ազգային ցուցահանդեսին: 1891-95թթ ստեղծագործել է Վիեննայում, ապա` Սանկտ Պետերբուրգում, դարձել Ռուսաստանի նկարիչների ընկերության անդամ: Շրջել է Արևելյան Հայաստանում, նկարել հայկական ճարտարապետական հուշարձաններ, ստեղծել ավելի քան 2000 մատիտանկար ու ջրաներկ գործեր: Հեղինակել է նաև դիմանկարներ, հայոց պատմության, դիցաբանական, ազգագրական թեմաներով գործեր, հայկական, մանրանկարներից ընդօրինակումներ: Կատարել է Թիֆլիսի Սբ. Գևորգ եկեղեցու որմնանկարչական և քանդակագործական ձևավորումները, Կուսանաց անապատի Սբ. Ստեփանոս, Արմավիրի Սբ. Գևորգ եկեղեցիների վերաշինությունը, պատրաստել Կարսի Սբ. Գրիգոր եկեղեցու բեմը, դուռը և այլն: Առավել ճանաչվել է «Արևելյան փոստ», «Սասունցի կինը» («Մանուկ Հայաստան», ՀԱՊ), «Ղևոնդ Ալիշան», «Վենետիկի Սբ. Մարկոսի տաճարը», «Մատթեոս Իզմիրլյան» կտավներով: Անհատական ցուցահանդեսներով հանդես է եկել Բաթումում (1899թ.), Թիֆլիսում (1900-08թթ), Պյատիգորսկում և Բաքվում (1902թ.), Փարիզում (1919-20թթ), Լոնդոնում (1921թ.), ԱՄՆ-ում (1922-23թթ), Երևանում (1956թ.): 1922թ-ից բնակվել է ԱՄՆ-ում: Մահացել է Նյու Յորքի նահանգի Մեդֆորդ քաղաքում, 1948թ. աճյունը տեղափոխվել է Երևան: Կտակի համաձայն` գործերը հանձնվել են Հայաստանի ազգային պատկերասրահին: