Zark Foundation

Արշամ Տատրյան

Արշամ Տատրյան

Բանաստեղծ, լրագրող

2 փետրվար, 1909 - 19 հունիս, 1956

Ծնվել է Անկարայի վիլայեթի Չորում քաղաքում: 1925թ. ավարտել է Կահիրեի Գալուստյան ազգային վարժարանը, 1932թ.՝ Գրինյոնի (Փարիզի մերձակայքում) երկրագործական բարձրագույն դպրոցը։ Եղել է Գալուստյան վարժարանի և Կահիրեի ֆրանսիական լիցեյի ուսուցիչ։ 1938թ. հրատարակել է «Բանաստեղծին ձայնը» (Կահիրե) պարբերագիրքը (հ.1)։ 1948-55թթ խմբագրել է «Ջահակիր» գրական, հասարակական շաբաթաթերթը։ Նրա բանաստեղծությունները (տպագրված սփյուռքահայ տարբեր պարբերականներում) կրում են Միսաք Մեծարենցիազդեցությունը, դրանք արտացոլում են 1920-30-ական թվականները ու հետագա տասնամյակների սփյուռքահայ սերնդի հոգեբանությունը, նրա հայասիրական տոգորումները։ Մահացել է Կահիրեում: