Zark Foundation

Արշավիր Հակոբյան

Արշավիր Հակոբյան

Պատմաբան

6 հունվար, 1908 - 27 հունվար, 1993

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Կարսի մարզի Սարիղամիշի գավառի Ստհան գյուղում: 1940թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը: 1932-39թթ եղել է կուսակցական աշխատող: 1941-45թթ մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին, եղել է «Հանուն հայրենիքի» ռազմաճակատային թերթի խմբագիրը: 1949-51թթ եղել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պատմության ամբիոնի վարիչ, 1951-80թթ՝ ՀՀ ԳԱ պատմության ինստիտուտի բաժնի վարիչ, ապա՝ գիտական խորհրդատու։ 1954թ. ստացել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1960թ-ից՝ պրոֆեսոր): Նրա գիտական ուսումնասիրությունները վերաբերում են Հայաստանում սոցիալիստական հասարակարգի կառուցման պատմությանը: Հրատարակվել են նրա «Սովետական Հայաստանը ժողովրդական տնտեսության վերականգնման ժամանակաշրջանում (1921-1925թթ)» (1955թ.), «Սովետական Հայաստանը կոմունիստական շինարարության հինգերորդ հնգամյակի տարիներին. 1951-1955թթ» (1962թ.) աշխատությունները։ Մասնակցել է «Հայ ժողովրդի պատմություն» (հ.7, 1967թ., հ.8, 1970թ.) կոլեկտիվ աշխատության ստեղծմանը։ Պարգևատրվել է Հայրենական պատերազմի 1-ին (1945թ., 1985թ.) և 2-րդ (1945թ.) աստիճանի, Կարմիր աստղի (1944թ.), «Պատվո նշան» շքանշաններով և մեդալներով: 1967թ. արժանացել է Հայաստանի գիտության վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: