Zark Foundation

Արշավիր Ղազարյան

Արշավիր Ղազարյան

Դերասան

25 սեպտեմբեր, 1914 - 7 նոյեմբեր, 1995

Ծնվել է Այնաձոր (այժմ` ՀՀ Վայոց Ձորի մարզի Աղավնաձոր) գյուղում:1932-35թթ մասնակցել է Կաուչուկի գործարանի թատերախմբի աշխատանքներին: 1935թ. մասնակցել է Արմեն Գուլակյանի ղեկավարած թատերական 6-ամսյա դասընթացներին: Ավարտելով որպես դերասան` աշխատանքի է անցել Երևանի Պատանի հանդիսատեսի պետական թատրոնում: 1939-41թթ աշխատել է Կոտայքի շրջանային պետական թատրոնում: Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին (1941-45թթ), որից հետո, կրկին վերադարձել է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոն: Խաղացել է մի շարք ներկայացումներում, որոնցից են` Հ.Թումանյանի «Գիքոր» (Համբո), Դ.Ղազազյանի «Խաչատուր Աբովյան» (Ներսես Աշտարակեցի), Վոյչինի «Բոռ» (Արթուր Մոնտանելի), Շիլերի «Սեր և խարդավանք» (Միլլեր), Գ.Յաղջյանի «Ոսկի քաղաք» (Ծերուն հայրիկ), Գ.Սունդուկյանի «Էլի մեկ զոհ» (Սուրաթով), Ա.Շիրվանզադեի «Պատվի համար» (Սաղաթել, Էլիզբարով), Ա.Օստրովսկու «Անմեղ մեղավորներ» (Նեզնամով, Դուդուկին) և այլն: Կերտել է ավելի քան 100 թատերական դեր: Նկարահանվել է «Տժվժիկ», «Արևիկ», «Խոշոր շահում» և այլ ֆիլմերում: Հեղինակել է մի շարք պիեսներ` «Ցասման Մհեր», «Երեք գիշեր», «Լուսաբաց» և այլն: 1955թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: