Zark Foundation

Արուս Գուլանյան

Արուս Գուլանյան

Երգչուհի

Ծնվել է 1957թ. նոյեմբերի 2-ին, Ծովագյուղում (այժմ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ): 1973թ. տեղափոխվել է Երևան: 1976թ. ավարտել է Երևանի բժշկական ուսումնարանը, 1978թ.՝ Ա.Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների անսամբլին կից երգի ստուդիան: 1992-2004թթ եղել է ՀՀ ռադիոյի և հեռուստատեսության «Սայաթ-Նովա» աշուղական երգի և «Կարին» ժողովրդական գործիքների անսամբլների մեներգչուհի, 1997թ-ից՝ Ջիվանու անվան աշուղական դպրոցի ուսուցչուհի, 2004թ-ից՝ «Նազանի» ժողովրդական գործիքների անսաբլի հիմնադիր-գեղարվեստական ղեկավարը: Կատարել է հայկական ժողովրդական, աշուղական և հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ: Մասնակցել է ղարաբաղյան պատերազմին, երգով ոգևորել ազատամարտիկներին: Պարգևատրվել է ՀՀ պաշտպանության նախարարության «Վազգեն Սարգսյան» և «Մարշալ Բաղրամյան» մեդալներով: Արժանացել է բազմաթիվ պատվոգրերի ու դիպլոմների: 2011թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: