Ծնվել է Քութայիսի քաղաքում: Միջնակարգ կրթությունն ստացել է Թիֆլիսի Պետրաշևսկայայի մասնավոր գիմնազիայում։ 1928թ. ավարտել է Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը: Աշխատել է Թիֆլիսի «Վոստկավրոստայի բյուլետեն» ամսագրի թարգմանական բաժնում։ 1930թ. տեղափոխվել է Երևան։ Հայերենից, անգլերենից, ֆրանսերենից թարգմանել է ռուսերեն։ Նրա թարգմանությամբ ռուսերեն լույս են տեսել Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանք»-ը (1956թ.), Մուրացանի «Առաքյալը» (1950թ.), Գարեգին Սևունցի «Թեհրան»-ը (1952թ.), Հրաչյա Քոչարի «Մեծ տան զավակները» (1955թ.), Ստեփան Զորյանի «Ամիրյանի ընտանիքը» (1967թ.), Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ»-ը (1969թ.) և այլ գործեր: 1942թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: 1972թ. արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: