Ծնվել է Թիֆլիսում: Բեմական գործունեությունն սկսել է 1913թ., Թիֆլիսում՝ Արամ Վրույրի խմբում: 1931թ-ից աշխատել է Կիրովականի (այժմ՝ Վանաձոր) Հ.Աբելյանի անվան թատրոնում՝ որպես դերասանուհի: Մարմնավորել է երկու հարյուրից ավելի դրամատիկական և կատակերգական կերպարներ: Խաղացած ներկայացումներից են՝ Գ.Սունդուկյանի «Պեպո» (Շուշան), «Խաթաբալա» (Խամփերի), «Էլի մեկ գոհ» (Սալոմե), Ա.Գուլակյանի «Արշալույսին» (Աննա), Ա.Օստրովսկու «Ամպրոպ» (Կաբանիխա), Ա.Շիրվանզադեի «Չար ոգի» (Զառնիշան), Վ.Շեքսպիրի «Օթելլո» (Էմիլյա), Պ.Պռոշյանի «Սոս և Վարդիթեր» (Համասփյուռ) և այլն: 1960թ. նկարահանվել է «Արևածագից առաջ» ֆիլմում: 1954թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Կիրովականում (այժմ՝ Վանաձոր):