Ծնվել է 1992թ. հունվարի 1-ին, Երևանում: 2009թ. ավարտել է Երևանի թիվ 135 միջնակարգ դպրոցը: 2009-13թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժնում` Վահե Շահվերդյանի արվեստանոցում: 2010թ. որպես դերասան աշխատել է «Հայ շրջիկ թատրոն» թատերախմբում, 2015-17թթ՝ Երևանի Պատանի հանդիսատեսի պետական թատրոնում: 2016թ. սովորել է Ռուսաստանի ԹԳՄ-ի միջազգային ամառային թատերական դպրոցում: Նկարահանվել է «Հրեշտակների դպրոցը» հեռուստասերիալում: Փոքր դերով հանդես է եկել «Իվան Վասիլևիչ» ներկայացման մեջ: Խաղացել է հետևյալ ներկայացումներում` «Նարինջներ» (Լյուկ), «Առաջարկություն» (Չուբուկով), «Կապույտ թռչուն» (Թիլթիլ), «Քիթը» (Կովալյով), «Քաղքենին ազնվական» (Պարի ուսուցիչ), «Ներսում» (Օտարական), «Արյունոտ հարսանիք» (Փեսացու), «Մայրը» (Տոնի), «Խելապակաս Ժուրդենը» (Քլեոնտ), «Երկու տիրոջ ծառան» (Բրիգելլա), «Չար ոգի» (Ոսկան), «Մանչուկը և Կառլսոնը» (Մանչուկ), «Սեր, ջազ, սատանա» (Լուկաս), «Գողը դրախտում» (Ոստիկանապետ), «Ռևիզոր» (Բոբչինսկի-Դոբչինսկի), «Բրեմենյան երաժիշտները» (Տրուբադուր): 2019թ-ից աշխատում է Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում որպես դերասան: