Zark Foundation

Արսեն Ամիրյան

Արսեն Ամիրյան

Լրագրող, հրապարակախոս

10 նոյեմբեր, 1881 - 20 սեպտեմբեր, 1918

Ծնվել է Բաքվում։ 1898թ. ավարտել է տեղի գիմնազիան։ 1899թ. ընդունվել է Կիևի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ։ Ուսանողական հեղափոխական ելույթներին մասնակցելու համար 1902թ. հեռացվել է համալսարանից, տեղափոխվել Բաքու։ Գաղափարական բարդ ուղի է անցել։ 1902-06թթ հարել է դաշնակցությանը։ 1906թ. լույս է տեսել նրա «Ժամանակն է սթափվելու», իսկ 1907թ.՝ «Դաշնակցության կրիզիսը» գրքույկները (Մրավյան ծածկանունով), որտեղ մերկացրել է այդ կուսակցության քաղաքականությունը։ Ռեակցիայի տարիներին ցարական ինքնակալության դեմ հանդես գալու համար բանտարկվել է։ 1910թ., բանտից դուրս գալուց հետո, անցել է բոլշևիկյան կուսակցության շարքերը։ Մինչև Փետրվարյան հեղափոխությունը (1917թ.) Բաքվի պրոլետարիատի շրջանում քաղաքական-պրոպագանդիստական գործունեություն է ծավալել։ Բաքվի կոմունայի ժամանակ մտել է բոլշևիկյան ղեկավար խմբի մեջ։ 1917-18թթ խմբագրել է «Բակինսկի ռաբոչի» («Бакинский Рабочий») թերթը, որտեղ տպագրած հոդվածներով ոգևորել է աշխատավորությանը, մերկացրել Կոմունայի թշնամիներին։ Եղել է Բաքվի 26 կոմիսարներից: Կոմունայի անկումից (1918թ. հուլիսի 30) հետո ձերբակալվել է և գնդակահարվել 26 կոմիսարների հետ։ Երևանում Արսեն Ամիրյանի անունով է կոչվել գլխավոր փողոցներից մեկը: