Zark Foundation

Արսեն Գրիգորյան

Արսեն Գրիգորյան

Դերասան, հաղորդավար, երգիչ

Ծնվել է 1982թ. հունվաի 20-ին, ՀՀ Վարդենիկ գյուղում: Վաղ հասակից բնակվել է Երևանում: Ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան թիվ 84 միջնակարգ դպրոցը: 1995-97թթ սովորել է «Մետրո» թատրոնի մանկապատանեկան ստուդիայում: 1997-2002թթ աշխատել է «Գոյ» թատրոնում: 1998-2002թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: 2002-12թթ աշխատել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում, որտեղ վարել է բազմաթիվ հաղորդումներ` «Երաժշտական փոստարկղ», «Մերկ ճշմարտություն», «Ռուբիկոն» և այլն: 2004թ-ից, որպես դերասան, աշխատում է Էդգար Էլբակյանի անվան դրամայի և կոմեդիայի թատրոնում, 2009թ-ից` Երևանի պետական Կամերային թատրոնում: Թողարկել է 5 տեսահոլովակ: Տարբեր երաժշտական մրցանակաբաշխությունների ժամանակ արժանացել է բազմաթիվ մրցանակների` «Տարվա հիթ», «Տարվա տեսահոլովակ» և այլն: Նկարահանվել է մի շարք ֆիլմերում` «Մոխրաման», «Կյանքը մեկ օրում», «Կորցված և գտնված Հայաստանում», «Ալա Բալա Նիցա», «Արտիստը», «Դուռը բաց» և այլն: 2012թ-ից աշխատել է «Արմենիա» հեռուստաընկերության «32 ատամ» հումորային նախագծում: