Zark Foundation

Արսեն Լևոնյան

Արսեն Լևոնյան

Դերասան

Ծնվել է 1989թ. մայիսի 29-ին, Երևանում: Դերասաններ Խորեն Աբրահամյանի թոռն է և Խորեն Լևոնյանի եղբայրը: 4 տարեկան հասակից խաղացել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Սովորել է Երևանի Ե.Չարենցի անվան թիվ 67 միջնակարգ դպրոցում: 3 տարի բնակվել և սովորել է Սանկտ Պետերբուրգում: 2005-09թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում: Ուսանողական տարիներին խաղացել է մի շարք ներկայացումներում, հիմնականում` Երևանի պետական Համազգային, Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոններում: Նկարահանվել է ֆիլմերում` «Արտիստը», «Հայր Մեր», «Ոչինչ չի մնա», «Գարեգին Նժդեհ», հեռուստասերիալներում` «Վերկաց և քայլիր», «Մամա», «Հարազատ թշնամի» և այլն: Հանդես է եկել մենահամերգներով, վարել է Խորեն Աբրահամյանին նվիրված երեկոներ, մասնակցել է տարբեր հեռուստանախագծերի` «Երգ երգոց», «Երկու աստղ» և այլն: 2011-13թթ աշխատել է Երևանի Կ.Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում` որպես դերասան: Խաղացել է «Ֆիլումենա Մարտուրանո», «Հիշատակի աղոթք», «Աբանամատ», «Բադի որսը» և այլ ներկայացումներում: