Արսեն Գեորգիսյան
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում: Ավարտել է ամերիկյան Անատոլիա քոլեջը, ապա սովորել Բեռլինի Աստվածաբանական համալսարանում: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին եղել է Կովկասում: Բաքվում հայերեն է դասավանդել հայ որբերին, Երևանում աշխատել է գաղթականների օգնության ամերիկյան կոմիտեում: 1923թ-ից ապրել է ԱՄՆ-ում, եղել կրոնական գործիչ: Գրել է «Վասպուրականի հերոսամարտը. 1915 ապրիլ 7 - 1915 մայիս 7» (1965թ.), «Մեր ազգային գոյապայքարը թրքական մեծ եղեռնի յոթ տարիներուն - 1915-1922» (արժանացել է Բեյրութի Թեքեյան մշակութային միության Հայկաշեն Ուզունյան գրական մրցանակին) և «Պավլիկյան թոնդրակեցիներու շարժումը հայ առաքելական եկեղեցվո մեջ...» (1970թ.) պատմական ուսումնասիրությունները: Հիմնվելով հարուստ փաստագրական նյութերի, ականատեսների ու մասնակիցների վկայությունների վրա, նկարագրել է թուրք զավթիչներին հայերի դիմադրության հիմնական դրվագները՝ դրանք գնահատելով որպես հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի հերոսական էջեր: Մահացել է Լոս Անջելեսում: