Ծնվել է 1992թ. դեկտեմբերի 13-ին, Գյումրիում: 1999-2009թթ սովորել է Գյումրու Ա.Պուշկինի անվան թիվ 6 միջնակարգ դպրոցում: 2014թ. ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի դերասանական բաժինը, 2016թ.՝ ԵԹԿՊԻ-ի մագիստրատուրան: 2016-18թթ ծառայել է ԼՂՀ զինված ուժերում: 2015թ-ից աշխատում է Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում որպես դերասան: Թատրոնում խաղացած լավագույն դերերից են՝ Յ.Գրուշասի «Սեր, Ջազ, Սատանա» (Լուկաս), Մ.Վեբերի «Առնետները» (Ջոն Լիքոք), Ա.Պետրոսյանի «Արշիլ Գորկի» (Ոստանիկ Ադոյան), Վ.Շեքսպիրի «Լիր արքա» (Էդգար), Ուստինովի և Տաբակովի «Ձյունիկը և յոթ թզուկները» (Իշխան), Առաբալի «Ֆանդո և Լիս» (Ֆանդո), Ջ.Օսբորնի «Ոչինչ չի մնա» (Արսեն), Գ.Մարկեսի «Երկնագույն շան աչքերը» (Տղա) և այլն: Դասավանդում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինտիստուտի Գյումրու մասնաճյուղում: