Zark Foundation

Արսեն Շաբանյան

Արսեն Շաբանյան

Գեղանկարիչ

28 հուլիս, 1864 - 4 սեպտեմբեր, 1949

Ծնվել է Կարինի մոտ գտնվող Սունինց գյուղում: Սովորել է Վենետիկում, ապա մեկնել Թեոդոսիա, որտեղից էլ Հովհաննես Այվազովսկու խորհրդով` Փարիզ, ուսանել Ժյուլիեն ակադեմիայում: Ստեղծագործել է հիմնականում ծովանկարչության բնագավառում` «Լուսնի լույսով», «Պայծառ գիշեր», «Ցայգախոհք», «Վերջալույսը Բրետանում», «Ծովային տեսարան» և այլն: Գործերին բնորոշ է բանաստեղծական խոհականությունը: Հեղինակել է նաև կենցաղաղային կոմպոզիցիոն պատկերներ և նատյուրմորտներ: Եղել է Ֆրանսիայի ծովանկարիչների և գունավոր փորագրության նկարիչների ընկերությունների, հայ արվեստագետների «Անի» խմբակցության անդամ: Անհատական ցուցահանդեսներով հանդես է եկել Փարիզում (1926թ.) և այլուր: 1926թ. արժանացել է Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանի: Մահացել է Փարիզում: