Zark Foundation

Արսեն Չրաղյան

Արսեն Չրաղյան

Բալետի արտիստ

Ծնվել է 1984թ. նոյեմբերի 6-ին, Երևանում: 1996-2002թթ սովորել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանի բալետի բաժնում: 2002թ. մասնակցել է «Prix de Lausanne» պարի միջազգային մրցույթին: 2002-03թթ ուսումը շարունակել է Գերմանիայի Շտուտգարտ քաղաքի «Ջոն Գրանկո» բալետի դպրոցում, 2003-04թթ` Ցյուրիխի Բալետի ակադեմիայում: 2004թ-ից աշխատում է Գերմանիայի Ֆլենսբուրգ քաղաքի «Landestheater» թատրոնում` որպես առաջատար մենապարող, իսկ 2006թ-ից` գլխավոր մենակատար: Որպես մենակատար հանդես է եկել հետևյալ ներկայացումներում` Ս.Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ», «Մոխրոտը», Պ.Չայկովսկու «Շչելկունչիկ», Ժ.Բիզեի, Ռ.Շչեդրինի «Կարմեն», Պլամոնդոյի, Կոչիանտեի «Փարիզի աստվածամոր տաճարը», «Պինոկիո», «Առյուծ արքա», «Մեդեա», «Տանգո», «Մա Դոննա», «Կոպելիա», «Նարցիս և Էխո» և այլն: Հյուրախաղերով հանդես է եկել բազմաթիվ երկրներում: