Zark Foundation

Արսեն Սաֆարյան

Արսեն Սաֆարյան

Երգիչ

Ծնվել է 1977թ. ապրիլի 12-ին, Լեռնային Ղարաբաղի Ծմակահող գյուղում: 1980թ. տեղափոխվել է ՀՀ Հրազդան քաղաք: Դպրոցական տարիներին խաղացել է ֆուտբոլ, խոտի հոկեյ և հաճախել է քանդակագործության խմբակ: 17 տարեկան հասակում ստացել է սպորտի վարպետի կոչում: 1994-98թթ սովորել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի մարզախաղերի բաժնում: 16 տարեկան հասակում եղբոր` Արթուր Սաֆարյանի օգնությամբ, սկսել է նվագել կիթառ և կատարել տարբեր ժանրերի երգեր: 1995թ-ից երգել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիային կից «Ամադեուս» երաժշտական կենտրոնում և նույն տարում թողարկել է «Բայց դու չես գալիս» երգը: 1996թ. մասնակցել է Հայաստանի Երգի պետական թատրոնի ամենամյա «Այո» երգի մրցույթին և մինչ 2000թ. սովորել ու աշխատել է թատրոնում, որից հետո անցել է անհատական գործունեության: Մասնակցել է բազմաթիվ համերգների Հայաստանում և արտերկրում՝ Ռուսաստան, ԱՄՆ, Հարավային Ամերիկա, Եվրոպայի, Մերձավոր Արևելքի մի շարք երկրներ: Արժանացել է մի շարք մրցանակների` «Ոսկե քնար» երաժշտական մրցույթի «Տարվա լավագույն երգիչ» (2003թ.), Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխության «Տարվա հիթ» (2004թ.), «Հատուկ մրցանակ» (2011թ.) և այլն: 2013թ. Երևանում հանդես է եկել մենահամերգով: Թողարկել է «Եկար, անցար» (2002թ.), «Կյանքից ավելին» (2006թ.), «Հուշերի քաղաք» (2009թ.), «Սիրո աղոթք» (2013թ.) ձայնասկավառակները: Նկարահանել է շուրջ 25 տեսահոլովակ: