Zark Foundation

Արսինե Խանջյան

Արսինե Խանջյան

Դերասանուհի, պրոդյուսեր

Ծնվել է 1958թ. սեպտեմբերի 6-ին, Բեյրութում: Կինոռեժիսոր Ատոմ Էգոյանի կինն է: 1975թ. տեղափոխվել է Կանադա և ուսանել տեղի բուհերում: Ավարտել է «Կոնկորդիա» համալսարանը` ստանալով ֆրանսերեն և իսպաներեն լեզուների թարգմանչի որակավորում: Սովորել է նաև Տորոնտոյի համալսարանում` ստանալով քաղաքական գիտությունների ոլորտում գիտական աստիճան: Հիմնականում նկարահանվել է ամուսնու ֆիլմերում, որոնք բազմաթիվ մրցույթներում շահել են մրցանակներ: Խաղացել է «Սև կատակերգություն», «Ընտանեկան դիմանկար», «Էկզոտիկա», «Ապահովագրական գործակալը», «Օրացույց», «Ֆելիսիայի ճամպրուկը», «Արարատ», «Արտույտների ագարակը» և այլ ֆիլմերում: Հանդես է եկել նաև հեռուստաբեմադրություններում` «Ոչնչի փնտրտուք», «Գաղտնի պատմությունների անթալոգիան»: Մասնակցել է բազմաթիվ թատերական և կինոփառատոների: Բնակվում է Տորոնտոյում: