Ծնվել է Երևանում: 1951թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1961թ.` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1963-68թթ եղել է Երևանի գլխավոր նկարիչը: 1973թ. հիմնադրել և վարել է ԵԳԹԻ արդ. արվեստների ամբիոնը (1985թ-ից` պրոֆեսոր): 1982-87թթ եղել է Հայաստանի նկարիչների միության վարչության 1-ին քարտուղարը: Հեղինակել է որմնանկարներ, խճանկարներ, վիտրաժներ, գեղանկարներ, հասարակական շենքերի ներքին, Սայաթ-Նովայի250-ամյակին (1963թ.), Էրեբունիի 2750-ամյւսկին (1968թ.) նվիրված երևանյան տոնահանդեսների ձևավորումներ: 1983թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: