Ծնվել է Լենինականում (այժմ՝ Գյումրի): Միջնակարգ կրթությանը զուգահեռ հաճախել է տեղի գեղարվեստի դպրոց: 1959թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1965թ.՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1971թ-ից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ: Մասնակցել է մի շարք ցուցահանդեսների, անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում, Մոսկվայում, Մինսկում, Սանկտ Պետերբուրգում: Գործերը գտնվում են մասնավոր հավաքածուներում, Հայաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Հունաստանի և Ռուսաստանի պատկկերասրահներում: Գրել է նաև բանաստեղծություններ: Մահացել է Երևանում: