Zark Foundation

Արտաշես Հայարտյան

Արտաշես Հայարտյան

Դերասան, կինոռեժիսոր

14 հոկտեմբեր, 1899 - 13 ապրիլ, 1978

Ծնվել է Նախիջևանում: 1921թ. ավարտել է Երևանի դրամատիկական ստուդիան: 1922-23թթ սովորել է Մոսկվայի հայկական թատերական ստուդիայում, 1923-27թթ` Մոսկվայի պետական կինեմատոգրաֆիական տեխնիկումի դերասանական ֆակուլտետում: 1927թ-ից աշխատել է կինոստուդիայում, որտեղ բեմադրել է «Պյոտր Իվանովիչ», «Ես փոքր չեմ» և «Հոտաղ» ֆիլմերը: 1931թ. ավարտել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի բարձրագույն ինստիտուտի երկամյա բարձրագույն ռեժիսորական դասընթացները: 1935թ. աշխատանքի է հրավիրվել «Հայֆիլմ» կինոստուդիա: 1937թ. թողարկել է առաջին լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը` «Կարո»-ն, որի սցենարը գրել էր ինքը` դրամատուրգ Ս.Տայցի հետ` Ա.Գայդարի «Դպրոցը» վիպակի մոտիվներով: 1940թ. էկրան է բարձրացել նրա երկրորդ գեղարվեստական ֆիլմը` «Մեր կոլխոզի մարդիկ»: Երկար տարիներ զբաղվել է կրկնօրինակումներով: 1955թ. նկարահանել է «Պատվի համար» գեղարվեստական ֆիլմը, որը ցուցադրվել է Մոսկվայում` 1956թ. Հայ արվեստի և գրականության տասնօրյակի օրերին: 1956թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 1966թ.` ժողովրդական արտիստի կոչումներին: Մահացել է Երևանում: