Zark Foundation

Արտաշես Հարությունյան

Արտաշես Հարությունյան

Բանաստեղծ, թարգմանիչ

3 սեպտեմբեր, 1873 - 16 օգոստոս, 1915

Ծնվել է Թուրքիայի Մալկարա քաղաքում: Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում, ապա սովորել է Կ.Պոլսի Պերպերյան վարժարանում, որը չավարտած, մեկնել է ծննդավայր, զբաղվել ուսուցչությամբ: Պատանեկան հասակում գրել է բանաստեղծություններ, որոնք «Մանիշակ» ծածկանունով լույս են տեսել «Բուրաստան մանկանց» պարբերականում: Որպես գրող իր անվան շուրջ հետաքրքրություն է առաջացրել 1890-ականների սկզբին, երբ Արփիար Արփիարյանի«Հայրենիք» թերթում տպագրվել են նրա գյուղական պատկերները «Մալկարացի Կարո» ծածկանունով: Լույս է ընծայել «Լքուած քնար» (1902թ.), «Երկունք» (1906թ.), «Նոր քնար» (1912թ.) բանաստեղծությունների ժողովածուները: Աշխատակցել է «Արևելյան մամուլ», «Մեհյան», «Բյուզանդիոն», «Մասիս», «Բյուրակն» և այլ պարբերականների, տպագրել է գրական դիմանկարներ («Եղիա Տեմիճիպաշյան», «Մատթեոս Մամուրյան», «Շիրվանզադե»), գրականագիտական ուսումնասիրություններ ( «Ինտրա և իր «Ներաշխարհը», «Դանիել Վարուժանը և իր նոր գիրքը»), խորհրդածություններ («Գավառի կյանքեն», «Թափառումներ»): Թարգմանել է Էմիլ Վերհառնի, Լև Տոլստոյի, Մաքսիմ Գորկու երկերից: Եղել է Հայոց Ցեղասպանության (1915թ.) զոհ, սպանվել է Նիկոմեդիայում (այժմ` Իզմիր):