Zark Foundation

Արտաշես Հովսեփյան

Արտաշես Հովսեփյան

Բեմադրիչ

16 օգոստոս, 1910 - 24 հունվար, 1982

Ծնվել է Ելիզավետպոլի նահանգի Բանանց գյուղում: 1934-38թթ սովորել է Մոսկվայի թատերարվեստի ինստիտուտում: 1928-34թթ եղել է Բաքվի հայկական թատրոնի դերասան և ռեժիսորի օգնական, 1938-49թթ` գլխավոր ռեժիսոր, 1951-53թթ` Երևանի Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի ռեժիսոր, 1953-60թթ` Լենինականի (այժմ` Գյումրիի Վ.Աճեմյանի անվան) դրամատիկական, 1979-81թթ` Ստեփանակերտի հայկական թատրոնների գլխավոր ռեժիսորը: 1960-79թթ դասավանդել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում (1968թ-ից` պրոֆեսոր): Թատրոնում բեմադրել է մի շարք պիեսներ` Ա.Գուլակյանի «Արշալույսին», Ա.Բարսեղյանի «Կամո», Ա.Շիրվանզադեի «Պատվի համար», Մուրացանի «Ռուզան», Վ.Վաղարշյանի «Օղակում», «Ֆրիկ», Հ.Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան», Ա.Օստրովսկու «Անմեղ մեղավորներ», Ա.Ֆադեևի «Երիտասարդ գվարդիա», Գ.Սունդուկյանի «Քանդած օջախ», Մ.Գորկու «Վասսա Ժելեզնովա», Ն.Զարյանի«Փորձադաշտ» և այլն: Արժանացել է մի շարք պարգևների, մրցանակների, 1940թ.` Ադրբեջանի, 1960թ.` Հայաստանի, 1967թ.` Դաղստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: