Zark Foundation

Արտաշես Հունանյան

Արտաշես Հունանյան

Գեղանկարիչ

15 սեպտեմբեր, 1922 - 19 հոկտեմբեր, 1994

Ծնվել է ՀՀ Լոռու մարզի Ծաղկաշեն գյուղում: 1956թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը։ 1960-82թթ դասավանդել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի գեղանկարչության ֆակուլտետում։ Ստեղծագործել է գեղանկարչության, հաստոցային և գրքի գրաֆիկայի բնագավառներում։ Աշխատանքներից են` «Քաղաք» (1960-61թթ), «Վլադիվոստոկում» (1971թ.), «Սախալինյան հուշեր» (1971թ.), «Հայաստան, երկիր դրախտավայր» (1970-88թթ) նկարաշարերը, Դանթեի «Աստվածային կատակերգություն» (1961թ.), Եղիշեի «Վասն Վարդանայ և Հայոց պատերազմին» (1962թ.) նկարազարդումները, «Գեղարդ» (1963թ.), «Խաչքար» (1968թ.) գրաֆիկ թերթերը և այլն։ Նկարչի արվեստին բնորոշ են թեմատիկ բազմազանությունը, դասական և արդիական ձևամտածողության նուրբ համադրումները։ Գրել է բանաստեղծություններ («Պահպանակ», 1994թ.)։ 1968թ. անհատական ցուցահանդես է ունեցել Երևանում։ Աշխատանքներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում։ Մահացել է ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքում: