Ծնվել է Հայաստանի Մեղրի քաղաքում: 1938թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: Աշխատել նույն ինստիտուտի ճարտարապետության ամբիոնում, որտեղ 1967-89թթ եղել է քաղաքացիական և արդյունաբերական շենքերի ճարտարապետության ամբիոնի հիմնադիր-վարիչը, 1960-91թթ՝ պրոբլեմային լաբորատորիայի գիտական ղեկավար (1971թ-ից՝ պրոֆեսոր): 1945թ-ից եղել է Հայաստանի ճարտարապետների միության անդամ: Նրա գիտական աշխատանքները նվիրված են շինարարական տեխնիկայի և ճարտարապետական արվեստի փոխհարաբերության, ինդուստրիալ տնաշինության զարգացման հարցերին: Ճարտարապետի նախագծերով Երևանում կառուցվել են Հաղթանակի կամուրջը (1943թ.), պոլիտեխնիկական ինստիտուտի գլխավոր (1955թ.), գիտահետազոտական բաժնի (1960թ.), ռադիո-էլեկտրոնիկայի ֆակուլտետի (1976թ.) և մարզական համալիրի (1977թ.), Երևանի Կենտրոնական բանկի (1983թ.) մասնաշենքերը, փորձնական բնակելի տներ (1963-68թթ), վարչական շենքեր նաև Աշտարակում և Ստեփանավանում: 1960թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր շինարարի, 1987թ.՝ Հայաստանի ժողովրդական ճարտարապետի կոչման: Մահացել է Երևանում: