Zark Foundation

Արտաշես Մխիթարյան

Արտաշես Մխիթարյան

Գրականագետ

4 նոյեմբեր, 1918 - 10 օգոստոս, 1986

Ծնվել է Թիֆլիսում: 1939թ. ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանը: 1941թ-ից դասավանդել է Թբիլիսիի Ա.Պուշկինի անվան մանկավարժական ինստիտուտում, որտեղ 1969-77թթ եղել է հայերեն և ադրբեջաներեն լեզուների ու գրականությունների ամբիոնի վարիչը։ Ուսումնասիրել է Թբիլիսիի 1920-30-ական թվականների հայ գրական կյանքը, ճշտել Եղիշե Չարենցի, Դերենիկ Դեմիրճյանի, Ալեքսանդր Մյասնիկյանի և այլոց ստեղծագործական շատ խնդիրներ ու կենսագրական տվյալներ։ Հրատարակել է «Գրական-տեսական հարցեր» (1972թ.), «Սովետահայ գրականությունը Վրաստանում» (1978թ.) և այլ մենագրություններ։ Անդրադարձել է նաև հայ-վրացական և հայ-ռուսական գրական առնչություններին։ 1970թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1971թ-ից՝ պրոֆեսոր)։ Մահացել է Թբիլիսիում: