Zark Foundation

Արտաշես Նազինյան

Արտաշես Նազինյան

Բանասեր

23 փետրվար, 1924 - 2 օգոստոս, 1999

Ծնվել է Հայաստանի Աչաջուր գյուղում (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզում): 1942-44թթ մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին։ 1960-99թթ գլխավորել է ՀՀ ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի բանահյուսության բաժինը։ Նրա ընդհանուր խմբագրությամբ ու մասնակցությամբ իրականացվել է «Հայ ժողովրդական հեքիաթներ»-ի (հ.1-13, 1958-85թթ) համահավաք բազմահատոր հրատարակությունը, որն ընդգրկում է Հայաստանի ազգագրական բոլոր շրջաններից հավաքված տպագիր և անտիպ նյութերը։ Գրել է «Սովետահայ գրականությունը և ժողովրդական բանահյուսությունը» (1954թ.), «Սովետահայ ժողովրդական բանահյուսությունը» (1957թ.) ուսումնասիրությունները, հայ բանագիտությանը, գրականության ու բանահյուսության կապերին վերաբերող հոդվածներ, կազմել ու մշակել է «Հայկական ժողովրդական հեքիաթներ» (1955թ.), «Ծաղկեփունջ» (հայ ժողովրդական առակներ, զրույցներ, առածներ, խաղեր, հանելուկներ, 1960թ.), «Հայ ժողովրդական հեքիաթներ» (1967թ.) ժողովածուները։ 1953թ. ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով։ Մահացել է Երևանում: