Zark Foundation

Արտաշես Սարգսյան

Արտաշես Սարգսյան

Հաղորդավար

Ծնվել է 1974թ. հունիսի 1-ին, Երևանում: Սովորել է գինեգործություն: Խաղացել է «Նոր հայեր» ՈւՀԱ թիմում, 1994թ. և 1995թ. խաղացել է բարձրագույն լիգայում, իսկ 1996թ. հասել եզրափակիչ, 1997թ. դարձել հաղթող: Հետագայում թիմի հետ հյուրախաղերով հանդես է եկել մի շարք երկրներում: 2005թ-ից ռուսական «ТНТ» հեռուստաընկերությամբ ընկերների հետ ստեղծել է «Քոմեդի քլաբ» հումորային ծրագիրը, որի հաղորդավարներից է եղել: 2007թ-ից սկսել է նաև զբաղվել բիզնեսով, բացել է ռեստորան, ապա` սրճարան: «НТВ» հեռուստաալիքով վարել է «Ֆուտբոլային գիշեր» հաղորդաշարը: 2011-12թթ եղել է «Տոտալ ֆուտբոլ» ամսագրի գլխավոր խմբագիրը: «Քոմեդի ռադիո» կայանով վարում է «Սպորտային ռեպորՏԱՇ» հաղորդումը: Հանդես է գալիս նաև «Տաշ» բեմական անունով: