Zark Foundation

Արտաշես Սուքիասյան

Արտաշես Սուքիասյան

Դերասան

3 ապրիլ, 1841 - 2 նոյեմբեր, 1895

Ծնվել է Թելավում: Եղել է հայկական պրոֆեսիոնալ թատրոնի ռեալիստական ուղղության հիմնադիրներից: Սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում: Բեմ է բարձրացել 1863թ., Թիֆլիսում: Առավել հաջողության է հասել բնութագրական դերերով: Խաղացել է Գ.Սունդուկյանի «Օսկան Պետրովիչն էն կինքումը» (Օսկան Պետրովիչ), «Խաթաբալա» (Իսայի), «Էլի մեկ զոհ» (Բրիլիանտով), «Գիշերվան սաբրը խեր է» (Իրասածով) ներկայացումներում, որոնց առաջին դերակատարն է եղել: 1879-81թթ Թիֆլիսի Հայոց մշտական դերասանական խմբում խաղացել է Մոլիերի «Դոն Ժուան» (Դոն Ժուան), Ն.Փուղինյանի «Դալալ Ղաղո» (Ղաղո), Վ.Շեքսպիրի «Համլետ» (Հորացիո) և այլ ներկայացումներում: 1866թ. գրել է «Իմերել Մախարե» վոդևիլը: Գաբրիել Սունդուկյանն իր «Օսկան Պետրովիչն էն կինքումը» վոդևիլը նվիրել է դերասանին: Մահացել է Բաքվում: