Zark Foundation

Արտավազդ Գրիգորյան

Արտավազդ Գրիգորյան

Դերասան

Ծնվել է 1958թ. սեպտեմբերի 23-ին, Լենինականում (այժմ՝ Գյումրի): Միջնակարգ կրթություն ստանալուց հետո, 1975-77թթ սովորել է Լենինականի պետական դրամատիկական թատրոնի ստուդիայում (այժմ՝ Գյումրիի Վ.Աճեմյանիանվան)` Երվանդ Ղազանչյանի արվեստանոցում: 1977-78թթ աշխատել է Ստեփանակերտի Վ.Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում՝ որպես դերասան: 1979թ-ից աշխատում է Կապան Ա.Շիրվանզադեիանվան պետական դրամատիական թատրոնում՝ որպես դերասան: Կերտած բազմաթիվ կերպարներից են՝ Ա.Շիրվանզադեի «Չար ոգի» (Ոսկան), «Եվգինե» (Արշակ), Ա.Բակունցի «Միրհավ» (Դիլան դայի), Վ.Շեքսպիրի «Փոթորիկ» (Ալոզո), Հ.Մաթևոսյանի «Աշնան արև» (Սիմոն), Հ.Պարոնյանի «Պաղտասար աղբար» (Փայլակ), Կ.Եղիազարյանի «Նժդեհ» (Նժդեհ), Ա.Պապայանի «Գնա մեռի արի սիրեմ» (Տարոն հայրիկ) և այլն: 1991-94թթ Երկրապահ կամավորականների շարքերում մասնակցել է Կապանի ինքնապաշտպանական և ԼՂ հարավարևելյան շրջանների ազատագրական գործողույթուններին: 1985թ. արժանացել է ՀԼԿԵՄ մրցանակի, 2011թ.՝ ԵԿՄ, 2013թ.՝ ԱՎՄ, ՀԹԳՄ ոսկե, 2014թ.՝ «Գարեգին Նժդեհ», 2016թ.՝ ՀՀ մշակույթի նախարարության ոսկե և այլ մեդալների, ՀՀ մշակույթի, ՊՆ, Սյունիքի մարզպետի, Կապանի քաղաքապետի և այլ պատվոգրերի: