Արթուր Փաշայան
Ծնվել է Բաքվում: Եղել է դերասանուհի Արուս Ազնավուրյանի ամուսինը: Դերասանական գործունեությունն սկսել է 1927թ-ից, Թիֆլիսի հայկական դրամատիկական թատոնում: 1928-30թթ զուգահեռ սովորել է դրամատիկական ստուդիայում: 1931թ. եղել է Ղարաքիլիսայի (այժմ` Վանաձոր) թատրոնի հիմնադիրներից մեկը: 1932թ-ից խաղացել է Երևանի բանվորական, 1934թ-ից` Լենինականի (այժմ` Գյումրիի Վ.Աճեմյանի անվան) դրամատիկական թատրոններում: Խաղացել է ավելի քան 150 ներկայացումներում, որոնցից են` «Պեպո», «Չար հոգի», «Նամուս», «Ռուզան» և այլն: 1961թ-ից նկարահանվել է հայկական ֆիլմերում` «Հեղնար աղբյուր», «Ճանապարհ» և այլն: 1956թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Լենինականում (այժմ` Գյումրի):