Ծնվել է 1938թ. փետրվարի 22-ին, Լենինականում (այժմ` Գյումրի): 1963-68թթ սովորել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետում: Ուսանելու տարիներին նկարահանել է «Լեռնային պարեկ» (1964թ.), «Մարդկանց երկիրը» (1966թ.), «Սկիզբը» (1967թ.) վավերագրական ֆիլմերը: 1969թ. նկարահանել է «Մենք» կինոնկարը, որտեղ առաջին անգամ օգտագործել է «տարածական մոնտաժի» հիմնատարրերից և արժանացել Օբերհաուզենի միջազգային կինոփառատոնի պատվավոր դիպլոմի: Ռեժիսորի գործերից են` «Տարվա եղանակները» (1975թ.), «Մեր դարը» (1982թ., ՀՀ Պետական մրցանակ), «Վերջ» (1992թ.), «Կյանք» (1993թ.), «Աշնանային հովվերգություն» (1971թ.), «Աշնանային շուկայի գույները» (1985թ.) և այլ ֆիլմեր: Նրա ֆիլմերը մեծ ճանաչում ունեն աշխարհում: 1969թ. նկարահանվել է «Մենք ենք, մեր սարերը» կինոնկարում` Ռևազի դերում: 1974թ. գրել է «Տարածական մոնտաժ» աշխատությունը, որտեղ շարադրել է մոնտաժի իր տեսությունը: 1996թ. պարգևատրվել է ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով: 2000թ.` Փարիզի, 2006թ. Երևանի «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոների ժամանակ արժանացել է մրցանակների: 1979թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 2004թ.` ժողովրդական արտիստի կոչումներին, 2018թ.՝ ՀՀ Պատվո շքանշանի: