Ծնվել է ՌԴ Կաբարդինա-Բալկարիայի Պրոխլադնի քաղաքում: 1930-31թթ սովորել Է Մոսկվայի, 1951թ. կատարելագործվել Լենինգրադի կոնսերվատորիաներում: 1932-42թթ եղել է Նալչիկի ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի ղեկավարը, 1947-67թթ` ֆիլհարմոնիայի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը, 1967-70թթ` երաժշտական թատրոնի գլխավոր դիրիժորը, 1942-47թթ` Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոնի ջութակահար-կոնցերտմայստերը, ապա` դիրիժորը: Հեղինակել է շուրջ 40 երգեր, քայլերգեր: 1957-67թթ ղեկավարել է Կաբարդինա-Բալկարիայի երգչախմբային ընկերությունը: 1964թ. արժանացել է Կաբարդինա-Բալկարիայի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Նալչիկ քաղաքում: