Արտյոմ Խաչատրյան
Ծնվել է 1968թ. hոկտեմբերի 18-ին, Լենինականում (այժմ՝ Գյումրի): Ավարտել է Լենինականի Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական ուսումնարանի թառի (դասատու՝ Մ.Մինասյան) բաժիը, 1993թ.՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի թառի (Հ.Դարբինյանի դասարան) բաժինը: 1992-95թթ սովորել է նաև նույն բուհի կոմպոզիցիայի (Խ.Ավետիսյանի դասարան) բաժնում: 1985-87թթ եղել է Գյումրու ժողովրդական գործիքների նվագախմբի թառահար, «Գանձասար» երգի-պարի, 1989-92թթ՝ «Սայաթ-Նովա» աշուղական երգի անսամբլների թառահար (նաև գործիքավորման մասի ղեկավարը), 2013թ-ից՝ «Ալմաստ» ժողովրդական գործիքների անսամբլի գեղարվեստական ղեկավարը: 2015թ-ից «Նարեկացի» ժողովրդական գործիքների նվագախմբի գեղարվեստական ղեկավարն է: Գրել է կոնցերտ թառի և ժողովրդական նվագախմբի համար (1993թ.), մշակել երգեր, պարեղանակներ, նախանվագներ: Համերգներով հանդես է եկել արտերկրում: 2023թ-ից Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Երգ երգոց. նոր ձայներ» համահայկական մրցույթի երաժշտական մասի ղեկավարն է: Արժանացել է «Սայաթ-Նովա» հանրապետական մրցույթի 1-ին մրցանակին, 2007թ.՝ ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, 2008թ.՝ Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման, 2016թ.՝ Հանրապետության նվագախմբերի մրցույթի գլխավոր մրցանակին: