Zark Foundation

Արտեմ Սարգսյան

Արտեմ Սարգսյան

Հաղորդավար, լեզվաբան

Ծնվել է 1942թ. օգոստոսի 28-ին, Կիրովաբադ քաղաքում: 1965թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Նրա լեզվաբանական աշխատությունները նվիրված են գրաբարի կառուցվածքային նկարագրությանը` ժամանակակից ճշգրիտ մեթոդների կիրառմամբ, արևմտահայերենի կառուցվածքային նկարագրությանը` հնչյունաբանություն, բառապաշար, քերականություն, արևելահայերենի և արևմտահայերենի զուգադրական քննությանը, լեզվաբանական աշխարհագրության և հանրալեզվաբանության հիմնախնդիրներին: Դասավանդել է Հայաստանի մի շարք բուհերում և Սփյուռքի կրթօջախներում (1987թ-ից` բանասիրական գիտությունների դոկտոր, 1990թ-ից` պրոֆեսոր): 1972-82թթ դասավանդել է Կիպրոսի Մելգոնյան վարժարանում, իսկ 1992-96թթ` Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանում և ընծայարանում` միևնույն ժամանակ լինելով կրթական հաստատության տեսուչը: 1978թ-ից Հայաստանի ազգային, ապա` «Արմենիա» հեռուստաընկերությամբ հիմնել և վարել է «Մեր լեզուն, մեր խոսքը» հաղորդաշարը: 1998թ-ից ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի թեմատիկ խմբի ղեկավարն է: Եղել է «Արմենիա» հեռուստաընկերության գլխավոր խմբագիրը: 1986թ. արժանացել է ՀՀ Պետական մրցանակի, 2002թ.` ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի, 2011թ.` ՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկե և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալների: