Zark Foundation

Արտյոմ Այրումյան

Արտյոմ Այրումյան

Ջութակահար

Ծնվել է 1983թ. դեկտեմբերի 11-ին, Երևանում: 2000թ. ավարտել է Երևանի Վ.Թեքեյանի անվան թիվ 92 միջնակարգ դպրոցը և Մ.Միրզայանի անվան երաժշտական դպրոցի ջութակի դասարանը: 1998-2000թթ սովորել է նաև Երևանի Պ.Չայկովսկու անվան հատուկ միջնակարգ դպրոցի ջութակի բաժնում, 2000-05թթ՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի լարային բաժնում՝ պրոֆեսոր Վիկտոր Խաչատրյանի դասարանում: Ուսման ընթացքում նվագել է կոնսերվատորիայի սիմֆոնիկ նվագախմբում, այնուհետև` «Նարեկացի» կամերային անսամբլում: Համերգներով հանդես է եկել Երևանի Ա.Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիկ համերգասրահում, Երևանի Կամերային տանը և այլուր: Հյուրախաղերով եղել է մի շարք երկրներում: Նկարահանել է չորս տեսահոլովակ: