Zark Foundation

Արտյոմ Կարապետյան

Արտյոմ Կարապետյան

Հաղորդավար

Ծնվել է 1979թ. մայիսի 26-ին, Երևանում: 1996թ. ավարտել է միջնակարգ դպրոցը, 2000թ.` Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Սկզբնական շրջանում աշխատել է «Ռադիո Վան» ռադիոկայանում` որպես հաղորդավար: Երկու տարի հետո կարճաժամկետ եղել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Հայլուր» լրատվական ծրագրի թղթակից, ապա` Հայաստանի հանրային ռադիոյի «Ռադիոլուր» լրատվական ծրագրի թղթակից, մեկնաբան: Մի քանի տարի եղել է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկիրն այսօր», հետագայում` Հայկական Երկրորդ հեռուստաալիքի «Լրաբեր» լրատվական ծրագրերի մեկնաբանը: 2011թ-ից աշխատել է «Արմենիա» հեռուստաընկերությունում, որտեղ վարել է «Ժամը» լրատվական ծրագրի հիմնական թողարկումները, միաժամանակ` կիրակնօրյա լրատվական ծրագրի մեկնաբանն է եղել: Դասավանդել է «TV իդեալ» հեռուստահաղորդավարների և լրագրողների մասնագիտացված դպրոց-ստուդիայում: 2021թ-ից աշխատում է Հայաստանի հանրային հեռուստաընկերության լրատվական բաժնում որպես լուրերի հաղորդավար: