Zark Foundation

Արտյոմ Հակոբյան

Արտյոմ Հակոբյան

Ռեժիսոր, պրոդյուսեր

Ծնվել է 1977թ. հունվարի 16-ին, Երևանում: 1993թ. ավարտել է Երևանի թիվ 109 միջնակարգ դպրոցը: 1993-98թթ սովորել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսուրայի բաժնում` Ֆրունզե Դովլաթյանի արվեստանոցում: Ինստիտուտում հանդես է եկել առաջին հումորային խմբում և եղել է «ուսանողական գարուն»-ների կազմակերպիչը: 1998-2000թթ դասավանդել է ԼՂ Հադրութ քաղաքի միջնակարգ դպրոցում, եղել է ուսմասվար-կամակերպիչ: 1999թ-ից եղել է «Նոր Հայեր» ՈւՀԱ թիմի անդամ: 2000-02թթ աշխատել է «Արմենիա» հեռուստաընկերությունում` որպես ռեժիսոր, 2002-04թթ` «Հայ TV»-ում` որպես գլխավոր ռեժիսոր, 2004-06թթ` «Շանթ» հեռուստաընկերությունում` որպես հաղորդավար և պրոդյուսեր: 2007թ. եղել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Կապիտալ» ինտելեկտուալ խաղի վարողը, 2007-09թթ` «Արմենիա» հեռուստաընկերության «Երե1» հաղորդաշարի ռեժիսորը: 2002-13թթ նկարահանել է ավելի քան 70 տեսահոլովակ, եղել է բազմաթիվ հաղորդումների հեղինակ, պրոդյուսեր և ռեժիսոր: 2012-16թթ եղել է երգիչ Արամեիպրոդյուսերը: 2017-18թթ «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեղինակել և վարել է «3OFF» հաղորդումը: