Ծնվել է 1928թ. ապրիլի 18-ին, Երևանում: 1965թ-ից ղեկավարել է պարային և ազգագրական բազմաթիվ ինքնագործ և ժողովրդական անսամբլներ, հավաքել ու գրանցել է շուրջ 250 պար: 1974թ-ից եղել է Երևանի Թ.Ալթունյանի անվան հայկական ժողովրդական երգի ու պարի անսամբլի պարային խմբի ղեկավարն ու բալետմայստերը: 1970թ-ից եղել է Երևանի ժողովրդական ստեղծագործության տան պարարվեստի բաժնի մեթոդիստ, հետագայում` նաև բաժնի տնօրենը, 1980թ-ից` Հայաստանի մշակույթի նախարարության ժողստեղծագործության և կուլտլուսավորական աշխատանքների գիտամեթոդական կենտրոնի պարարվեստի բաժնի բալետմայստեր: 1988թ-ից դասավանդում է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի պարարվեստի մանկավարժության ամբիոնում: Հայաստանի ազգային պարարվեստի և պարագետների միության անդամ է: 8 անգամ արժանացել է համամիութենական և հանրապետական ինքնագործունեության փառատոների դափնեկրի կոչման: 1973թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման, 2013թ.` ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալի, 2017թ.՝ Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: