Zark Foundation

Արփի

Արփի

Երգչուհի

Արփինե Շահնուբարյան
Ծնվել է 1982թ. օգոստոսի 2-ին, ՀՀ Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում: Թմբկահար Ալբերտ Հովհաննիսյանի կինն է: Երաժշտական յոթնամյա դպրոցի դաշնամուրի բաժինն ավարտելուց հետո, ուսանել է Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական ֆակուլտետի թարգմանչական բաժնում, համատեղ` «Դո-Ռե-Մի» մանկապատանեկան ստուդիայի վոկալ բաժնում: Դարձել է մի շարք հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիր Հայաստանում, Էստոնիայում, Ռուսաստանում, Գերմանիայում և այլուր: 2004թ-ից աշխատել է հայկական տարբեր հեռուստաընկերություններում և ամսագրերում` որպես թարգմանիչ: 2007թ. թողարկել է առաջին «Կապույտ թռչուն» սինգլը և նոմինացվել` որպես «Տարվա հայտնություն» մրցանակին: 2011թ. մասնակցել է «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին` որպես բեք-վոկալ: 2008թ-ից հանդես է գալիս «Հայվեյ» խմբի կազմում, որի հետ մասնակցել է մի շարք երաժշտական փառատոների, ելույթ ունեցել բազմաթիվ համերգային ծրագրերում: