Ծնվել է Շուշիում: Հատուկ երաժշտական կրթություն չի ստացել: Նրա երաժշտական ճաշակն ու ունակությունները ձևավորվել և զարգացել են Շուշիի ժողովրդաերաժշտական միջավայրում, հոր` այդ ժամանակ արդեն նշանավոր թառահար Գրիգոր Մելիքովի (1859-1929թթ) ազդեցությամբ: Տասնինը տարեկան հասակում արդեն ճանաչված թառահար էր և իր գործունեությամբ կապված էր նաև Բաքվի, Թիֆլիսի ու Երևանի երաժշտական կենտրոններին: Եղել է վիրտուոզ թառահար, մուղամների անզուգական կատարող, ով իր կազմակերպած գործիքային անսամբլներով համերգներով հանդես է եկել (որպես մենակատար և նվագակցող) նաև Մոսկվայում ու Լենինգրադում: