Ծնվել է Արևմտյան Հայաստանում: Եղել է հայ գեղանկարչության մեջ էքսպրեսիոնիզմի վառ ներկայացուցիչներից: Մինչև 1915թ. սովորել է Կ.Պոլսի հայկական վարժարանում և նախքան հայերի բնաջնջումը, վարժարանի 600 աշակերտների հետ բեռնատար նավով տեղափոխվել է Ռումինիա, որտեղ ավարտել է Բուխարեստի գեղարվեստի ակադեմիան: Բուխարեստում ունեցել է 10 անհատական ցուցահանդես: 1923-25թթ ապրել և ստեղծագործել է Դետրոյթում: 1926թ. տեղափոխվել է Փարիզ, մասնակցել է Աշնանային սալոնին և արժանացել ցուցահանդեսի արծաթե մեդալի: 1946թ. տեղափոխվել է Հայաստան: 1947թ. աքսորվել է Սիբիր 10 տարով: Ունեցել է անհատական ցուցահանդեսներ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում (Փարիզ), Հայաստանում (Երևան, 1968թ.): Նկարչի բազմաթիվ ստեղծագործություններ պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, հայաստանյան և արտերկրի մասնավոր հավաքածուներում: 1965թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման: Մահացել է Երևանում: