Ծնվել է Արևմտյան Հայաստանի Կարս քաղաքում: Եղել է դերասան, ռեժիսոր Ֆերդինանդ Բժիկյանի եղբայրը: Բեմական գործունեությունն սկսել է 1920թ., Դոնի Ռոստովում։ Որպես ռեժիսոր և դերասան աշխատել է Խարկովի, Ստեփանակերտի, Էջմիածնի, Ստեփանավանի, Կամոյի, Արթիկի, Գորիսի հայկական թատրոններում։ Բեմադրություններից են՝ Տրենյովի «Լյուբով Ցարովայա», Ա.Շիրվանզադեի «Չար ոգի», «Պատվի համար», Գ.Սունդուկյանի «Պեպո», Ա.Գուլակյանի «Արշալույսին», «Բոռ» (ըստ Վոյնիչի): Խաղացել է հետևյալ ներկայացումներում՝ Ա.Շիրվանզադեի «Պատվի համար» (Էլիզբարով), «Չար ոգի» (Գիժ Դանիել), Հ.Պարոնյանի «Պաղտասար աղբար» (Պաղտասար) և այլն։ 1956թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: