Zark Foundation

Բեն Բաղդիկյան

Բեն Բաղդիկյան

Գրող, լրագրող

26 հունվար, 1920 - 11 մարտ, 2016

Ծնվել է Թուրքիայի Մարաշ քաղաքում: Փոքր տարիքում ընտանիքի հետ փրկվել է հայկական ջարդերից և հաստատվել Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Մոր մահից հետո տեղափոխվել է մանկատուն: Երկրորդ Համաշխարհային պատերազմի (1939-45թթ) ժամանակ զինվորագրվել է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերին՝ ծառայելով մինչև պատերազմի ավարտը: 1941թ-ից սկսել է աշխատել «Morning Union» թերթում: Միևնույն ժամանակ քննադատական հոդվածներ է գրել լրատվամիջոցների հասցեին: 1951թ-ից թղթակցել է «Morning Union» հանդեսին: 1960-ական թվականներից աշխատանքի է անցել «Վաշինգտոն Փոստ» պարբերականում: 1970-ական թվականներից եղել է պարբերականի գլխավոր խմբագիրը: Միաժամանակ թղթակցել է «Նյու Յորք Թայմս»-ին, «Բոստոն Գլոբ»-ին, «Թայմ»-ին և էլի մի շարք այլ հանդեսների: Գրել է գրքեր երկրում տեղի ունեցող սոցաիալական գործընթացների մասին: Հայոց Ցեղասպանության (1915թ.) 60-րդ տարելիցից հետո միացել է Հայկական բարեգործական ընդհանուր միությանը: Հոդվածներ է գրել նաև արտերկրում հրատարակվող հայկական պարբերականներում և հաճախել հայկական եկեղեցի: 1978թ-ից հրավեր է ստացել դասախոսելու Բերքլիի համալսարանի լրագրության ֆակուլտետում: 1982թ. նրան շնորհվել է դոկտորի կոչում: Գրողի հայտնի աշխատությունները վերահրատարակվել են մի քանի անգամ ու թարգմանվել տարբեր լեզուներով: Արժանացել է Պուլիցերյան, Ջեյմս Մեդիսոնի անվան, Ամերիկյան գրադարանների ասոցիացիայի մրցանակներին և «Լրագրության ասպարեզում ամենաճանաչված քննադատ» կոչման: Մահացել է ԱՄՆ Բերքլի քաղաքում: