Zark Foundation

Բրյունետ

Բրյունետ

Երգչուհի

Էլեն Երեմյան
Ծնվել է 2001թ. մայիսի 27-ին, Երևանում: Սկսել է երգել չորս տարեկան հասակից, իսկ երաժշտական գործունեությունը ծավալել է 15 տարեկանից: Առաջին երգը՝ «Գիշեր»-ը թողարկվել է 2022թ., որոշ ժամանակ անց հաջորդել է մյուսը՝ «Smoke Break»-ը: Երրորդ երգը՝ «Բաց կապույտ աչքերդ» թողարկվել է նույն թվականի հունիսին: Իր բոլոր երգերի երաժշտության և բառերի հեղինակը հենց ինքն է: 2022թ. դեկտեմբերին եղել է Մանկական Եվրատեսիլ երգի միջազգային մրցույթի հայաստանյան պատվիրակության ժյուրիի անդամ: 2023թ. Լիվերպուլում ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում: Երգչուհու «Future Lover» երգի տեսահոլովակը առաջին երկու օրվա ընթացքում հավաքել է ավելի քան 1 միլիոն դիտում, ապա դարձել ամենաշատ դիտում ունեցած երգը Եվրատեսիլ 2023-ում: