Zark Foundation

Գաբրիել Բաբկենց

Գաբրիել Բաբկենց

Արձակագիր, հրապարակախոս

19 դեկտեմբեր, 1860 - 24 նոյեմբեր, 1917

Գաբրիել Մնացականյան
Ծնվել է Հայաստանի Դավալու գյուղում (այժմ՝ ՀՀ Արարատ քաղաք): Սովորել է Երևանի պրոգիմնազիայում, ավարտել Թիֆլիսի ռեալական դպրոցը, ապա Օդեսայի համալսարանը։ Ուսանողական տարիներին տարվել է նարոդնիկական գաղափարներով։ Մամուլում հանդես է եկել Բաբկենց և Գաբրիել-Մաճկալ ստորագրություններով։ Հրատարակած պատմվածքներում՝ «Արձագանք»-ում և «Մուրճ»-ում, պաշտպանել է իրավազուրկ գյուղացու դատը («Մի պատկեր հայկական կյանքից», 1883թ., «Անանուն վեպ», 1884թ., «Գեղը կանգնի-գերան կկոտրի», 1894թ.)։ Հայ գյուղացիության տառապանքն արտացոլող ռեալիստական գործերից է «Նորեկ» (1896թ.) վեպը։ Հրապարակախոսության ասպարեզում նրան մտահոգող հարցը ջրասակավությունն էր ու հողի պակասը։ Որպես հարցի լուծում առաջարկել է գյուղացիներին զինել գյուղատնտեսական գիտելիքներով («Գյուղատնտեսական վարժարանները և նոցա կարևորությունը Անդրկովկասի համար», 1884թ.)։ Մահացել է Երևանում: