Zark Foundation

Գաբրիել Մանուկյան/Գաբո

Գաբրիել Մանուկյան/Գաբո

Գեղանկարիչ

Ծնվել է 1957թ. մարտի 27-ին, Երևանում: 1974-78թթ սովորել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում: 1987թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: Մասնակցել է բազմաթիվ խմբակային ցուցահանդեսների, ունեցել է մի շարք անհատական ցուցահանդեսներ Երևանում (1980թ., 1998թ., 2005թ., 2013թ.), Մոսկվայում (1984թ.), Նյու Յորքում (1993թ.), Սոֆիայում (1999թ.), Լոս Անջելեսում (2004թ., 2009թ.): 1996թ-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է: Աշխատանքները գտնվում են Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում, Արամե պատկերասրահում, ԱՄՆ, Ֆրանսիայի, Իտալիայի, Շվեյցարիայի, Գերմանիայի, Լիբանանի մասնավոր հավաքածուներում: 2015թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման: