Zark Foundation

Գաբրիել Միքայելյան

Գաբրիել Միքայելյան

Արևելագետ, բանասեր, պատմաբան

27 հուլիս, 1885 - 26 մայիս, 1935

Ծնվել է Այնթապում: Սովորել է Այնթապի Թերա Սանտա, Ջենովայի աստվածաբանական քոլեջներում, ձեռնադրվել կաթոլիկ քահանա։ Տիրապետել է թուրքերենին, արաբերենին, իտալերենին, ֆրանսերենին։ Մինչև 1914թ. սեմական լեզուներ է դասավանդել Ֆրիբուրգի (Գերմանիա) Ազատ կաթոլիկական համալսարանում։ 1914թ., հակառակ Հռոմի պապի կարգադրության, թողել է մանկավարժական գործունեությունը, հրաժարվել կաթոլիկությունից և ձեռնամուխ եղել Հայոց ցեղասպանությունից (1915թ.) փրկված հայերի համար օգնություն կազմակերպելու գործին։ Եվրոպական մայրաքաղաքներում հիմնել է օգնության կոմիտեներ, աջակցել Պողոս Նուպարի դիվանագիտական գործունեությանը։ 1929թ-ից պատմություն է դասավանդել Հալեպի ամերիկյան քոլեջում, եղել է պրոֆեսոր, միաժամանակ զբաղվել հիերոգլիֆային (նախախեթական, խեթական) արձանագրությունների վերծանումով, որը լայն ճանաչում է գտել գիտական աշխարհում։ Գրել է արաբերենի պատմության շրջանաբաժանմանը նվիրված աշխատություն, սահմանել չերքեզերենի քերականական և ուղղագրական կանոններ, զբաղվել հայոց պատմության հարցերով։ Եղել է Հայ օգնության կոմիտեի Հալեպի բաժանմունքի նախագահը։ Մահացել է Հալեպում: